Ծանրամարտի տղամարդկանց հավաքականը պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ծանրամարտ

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականն այս օրերին հավաք է անցկացնում Աբովյանում: Մարզումներին մասնակցում են 12 ծանրորդներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Մի քանի օրից թիմը հավաքը կշարունակի «Օլիմպավանում»:

Կանանց Հայաստանի հավաքականն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Ծաղկաձորում:

Հայաստանի հավաքականները հավաքը կավարտեն ապրիլի 3-ին, ապա կմեկնեն Մոսկվա ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որ կավարտվի ապրիլի 14-ին:

 --00—ՄՀ