2018 թ․-ի մրցաշրջանի լավագույն մարզիկների եռյակը հայտնի է․ առաջին տեղում Գոռ Մինասյանն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Գյումրու քաղաքապետարանում մարզական ոլորտի ներկայացուցիչներն ընտրել են 2018 թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկների եռյակին: Լավագույն մարզիկների եռյակը գլխավորում է ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, երկրորդ տեղում Արթուր Ալեքսանյանն է (հունահռոմեական ըմբշամարտ), իսկ երրորդ տեղում Գրիգոր Մխիթարյանն է (սամբո):

Հիշեցնենք, որ 2018 թվականին Գոռ Մինասյանն Աշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում երկամարտի 450 կգ արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը` նվաճելով արծաթե մեդալը:

Արթուր Ալեքսանյանը 2018 թվականին դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն` Կասպիյսկ քաղաքում կայացած առաջնությունում նվաճելով ոսկե մեդալը:

Գրիգոր Մխիթարյանը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել: