ԿԳ նախարարությունն արդեն հայտնել է 12-րդ դասարանի ավարտական քննությունների օրերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է 2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

Հայոց լեզու և գրականության գրավոր քննությունը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, Մաթեմատիկայի գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 25-ին, իսկ Հայոց պատմություն առարկայի գրավոր քննությունը՝ դեկտեմբերի 27-ին: Քննաշրջանը կազմակերպվում է համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանով հաստատված 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման աշխատակարգի: