Թող հեղաշրջումը հասցնեին մինչև վերջ, ոչ թե փորձ անեին, եթե 40 գեներալ այդպես է կարծում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Ինչո՞ւ է շարքային ոստիկանը, որը ստանում է 200 հազար դրամ աշխատավարձ, պաշտպանում Աղազարյան Հովիկին ձվերի հարվածից։ Ինչո՞ւ չի անցնում ընդդիմադիրների կողմը՝ հերոսական կեցվածք ընդունելով։ Որովհետև շարքային ոստիկանը գալիս է աշխատանքի տանից, որտեղ բլոտ խաղալիս մեկը Փաշինյանի ընդգծված հակառակորդներից է, իսկ մնացածը նրա հետ համակարծիք չեն։ Այդ մտքերով ոստիկանը գալիս է աշխատանքի ու հաճույքով է կատարում իր պարտականությունները, որից մեկն էլ Աղազարյան Հովիկին ձվերի հարվածից պաշտպանելն է։ Նույնն վիճակն էլ բանակում է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Խոսելով ԳՇ-ի պահվածքից՝ Աղազարյանը նշել է, որ եթե իրոք 40 գեներալ համարում էր, որ երկրի կառավարումը տապալված է և մենք վտանգի մեջ ենք, թող ռազմական հեղաշրջումը հասցնեին մինչև վերջ, ոչ թե փորձ ու անթույլատրելի հայտարարություն անեին:

Իշխող խմբակցության պատգամավորը ստեղծված իրավիճակից ելք տեսնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, իսկ ընդդիմությունն ինչքան կուզի թող հանրահավաք անի:

Մանրամասները՝ տեսանյութում: