Մանվել Գրիգորյանին այցելել եմ 10 օր առաջ, նրա վիճակը վատացել է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, բացի կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այցելելուց, օրերս այցելել է նաև Մանվել Գրիգորյանին: Այս մասին լրագրողներին հայտնեց Արման Թաթոյանը: Առանձնազրույցից հետո ՄԻՊ-ը գրություններ է ուղարկել վարույթն իրականացնող իրավապահ մարմին և ՀՀ արդարադատության նախարարությանը:

«Միայն կարող եմ հայտնել այն, որ մենք արձանագրել ենք առողջական եւ հոգեբանական վիճակի բացասական դինամիկա», - նշել է Արման Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ  աշխատակազմի բժիշկը պարբերաբար այցելում է Մանվել Գրիգորյանին: