«Համահայկական հիմնադրամ»-ին նվիրատվությունը 11 մլն $-ից հասել է 14 մլն $-ի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Հայաստան Համահայկական հիմնադրամի» մարաթոնին հավաքված և նախապես ներկայացված հանգանակության չափը փոխվել է՝ 11 109 631 դոլարից հասել է 14 115 940 դոլար: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: 

«Հեռուսամարաթանից հետո գումարը աճել է: Ի տարբերություն նախորդ տարվա, երբ 12 միլիոն դոլարի մասին էր խոսվում, իրականում մուտք էր եղել 7 միլիոն դոլարի չափով»,- ասաց նա: Հայկական Արշամյանի խոսքով՝ հոկտեմբեր ամսին ճանապարհորդել է Կանադա, Տորոնտո, բազմաթիվ մարդկանց, կազմակերպությունների հետ է հանդիպել:

Հայաստանից ունեցել են 9100 653 դոլարի նվիրատվություն, Արցախից՝ 700 000 դոլար, ԱՄՆ-ից՝ 5 միլիոն 500 հազար, Ֆրանսիայից, Հունաստանից, Շվեյցարիայից՝ 1 510 հազար, Բրազիլիայից՝ 50 հազար: Այս տարի Իրանի՝ 1 միլիոն 505 հազար դոլար նվիրատվություն է եղել:

«Հիմնադրամի նկատմամբ խորը հիասթոփություն կար, բայց փորձել ենք այդ վստահությունը վերականգնել», - ասել է Հայկակ Արշամյանը:

Հայկակ Արշամյանը նաև տեղեկացրել է, որ հիմնադրամը մեծ աջակցություն է ստացել, թե՛ Հոգաբարձուների խորհրդ նախագահից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

«Եթե համեմատություններ եք ուզում անել նախորդ տարվա հետ, ապա ես շատ եմ կարևորում մասնակցայնությունը: Եթե 2017 թվականի ամբողջ ընթացքում մենք ունեցել ենք շուրջ 3240 նվիրատվություն, ապա հեռուստամարաթնի ընթացքում և դրանից հետո՝ 3640 նվիրատու ենք ունեցել:

Համեմատության համար նաև նշեմ, որ SMS հաղորդագրությունների աճ է այս տարի գնացվել: Դրանք շատ պասիվ են եղել անցած տարի, շուրջ 305, այս տարի հեռուստամարաթոնի օրը մենք ունեցել ենք 1465, որոք 1000-ական գումարներ էին փոխանցում»,- ասել է Հայկակ Արշակյանը՝ հավելելով, որ նաև առցանց նվիրատվությունների թիվն է ավելացել․ անցած տարի ընդամենը 27 հազար դրամ էր, այս տարի՝ 5 միլիոն 772 հազար:

Հայկակ Արշամյանը նաև պատմել է, որ ԱՄՆ-ից մի կին Սրբուհի Սարգսյանը նվիրաբերել է 1 միլիոն դոլար նրա հետ զրուցելուց հետո, սկզբից չէր համաձայնվում:

«Այդ գումարով ընտանեկան բռնության դեմ ծրագիր ենք իրականացնելու ՀՀ-ում: Կենտրոն ենք ստեղծելու, որպեսզի որքան հնարավոր է ՀՀ-ում դրա ցուցանիշները նվազեցնենք»:

Ի դեպ, Ռուսաստանից Սամվել Կարապետյանն է մեծ գումար նվիրաբերել՝  2,8 միլիոն դոլար որոշեց նվիրաբերել, հիմնականում Արցախին է նվիրաբերվելու: