ԵԱՀԿ նախագահ Ան Լինդենը կայցելի Հայաստան և Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

1

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Ան Լինդեն տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին նա գրել է իր Twitter-ի միկրոբլոգում և կից գրառում արել՝ տեղեկացնելով առաջիկա այցերի մասրն։

«Օգտակար ճեպազրույց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցի նախաշեմին»,-գրել է պաշտոնյան։

--00—ԼՄ