Հայաստանում լուրջ խնդիրներ կան, որոնցից առաջնայինը մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

սպորտ

Բռնցքամարտի աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը կոչով դիմել է բոլոր մարզիկներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների առնչությամբ։

«Կոչով  դիմում եմ աշխարհահռչակ բոլոր  սպորտսմեններին. 

Հարգելիներս. 

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ  համար, մեր գերիների վերադարձն է դեպի  հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում  եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի  Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում  են բանտարկյալների  նման: 

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված  զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:

Խնդրում  եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ, 
Աշխարհի իննակի  չեմպիոն»