Դատարանը վարույթ է ընդունել է Տիրան Խաչատրյանի դիմումը. դատական նիստն ապրիլի 29-ին է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Տիրան Խաչատրյան

Վարչական դատարանը մարտի 10-ին վարույթ է ընդունել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը` իրեն պաշտոնից ազատելու նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Տիրան  Խաչատրյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ 24.02.2021 թվականի «Տիրան Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Գործին որպես երրորդ կողմ ներգրավվել են ՀՀ վարչապետը և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին ժամը 11:00-ին:  Հայցը ներկայացվել է մարտի 3-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին:

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս