«IRI»․ Իշխանությունը մնալու շանս չունի, իսկ ընդդիմությունը լրջագույն աշխատանք ունի․Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներակայացնելով  Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած տվյալները Հայաստանի մասով։

«Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI, ԱՄՆ) հանրային կարծիքի վերջին ուսումնասիրությունը մի շարք կարեւոր ընդգծումներ ունի։

1. Վերջին 3 տարիների ընթացքում հասարակությունը առաջին անգամ է փաստում, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ։

2. Առաջին անգամ է, որ քաղաքական նախընտրելի հավակնորդների շարքում առաջին տեղը զբաղեցնում է «ոչ մեկ» թեկնածուն։

3. Իշխող դավադիր ոհմակը այլեւս լեգիտիմ չէ եւ չունի հանրության մեծամասնության սատարումը։

4. Մայրաքաղաքը էլ ավելի ընգծված ընդդիմադիր է գործող ոհմակին։

5. Իշխանությունները մնալու շանս չունեն, իսկ ընդդիմությունը լրջագույն աշխատանք ունի անելու։

6. Հանրության 1/4-ը իր ընտանիքի ապագան Հայաստանում չի տեսնում։

7. Գործող ԱԺ-ն եւ կառավարությունը որպես ինստիտուտներ բացարձակ վարկաբեկված են։

8. Հայաստանի ամենավստահելի կառույցը մնում է բանակը, որքան էլ վիժվածքը խայտառակ պարտության մեղքը փորձի բարդել զինվորականության վրա։

9. Տվյալներն արդեն հին են, փետրվարինն են։ Կասկած չկա, որ անվստահությունը վիժվածքների հանդեպ ավելի է ընկել»,-գրել է Աշոտյանը։

IRI-ի հրապարակման մասնրամասները՝ այստեղ։

--00—ԼՄ