Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Հայաստանում դեկտեմբերի 14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝  +2+4 աստիճան ջերմություն։

Եղանակը մարզերում՝

Շիրակի մարզ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0-4,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝  0-3, ցերեկը՝ +2+4,

Գեղարքունիքի մարզ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ – 0-4,

Լոռու մարզ՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ – 0+5,

Տավուշի մարզ՝ գիշերը՝ - 2+3, ցերեկը՝ +3+6,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  0-4,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+4,

Արարատի մարզ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,

Արմավիրի մարզ՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,

Վայոց ձորի լեռներ գիշերը՝ 0-5, ցերեկը՝  -1+4,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝  0-4,

Սյունիքի դաշտավայր՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,

Արցախ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+9։