Աշխարհում 250 լրագրող անազատության մեջ է․ Թուրքիայում 2018-ին դատապարտվել է 68 լրագրող

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Աշխարհում ավելի քան 250 լրագրող անազատության մեջ է։ Լրագրողներին ամենից շատ բանտարկել են Թուրքիայում, Չինաստանում և Եգիպտոսում: Այս երկրները երրորդ տարին անընդմեջ եռյակի առաջատարներն են: Թուրքիայում այս տարի դատապարտվել է 68 լրագրող: Չինաստանում փակի տակ է 47 լրագրող, իսկ Եգիպտոսում՝ 25 լրագրող:

Այս մասին ասվում է լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում: Ի դեպ, զեկույցում նշվում է նաև, որ Ադրբեջանում ևս կան ազատազրկավծ 10 լրագրողներ։