Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Ամոթ է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնյային»: Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ անդրադանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը։ Այս մասին հայտնում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Խնդիրը մենք չենք ստեղծել, այլ ինքը: Քանի որ ստեղծեց խնդիրը, ծագեց այս խնդիրը, նստեցրին կազմակերպության նախկին ղեկավարին, եթե դու խելացի մարդ ես, պետք է հանգիստ լուծեինք հարցը, ընտրեինք նոր պաշտոնյա: Գլխավոր քարտուղարն այնքան էլ կարևոր դեր չի խաղում, և չէր լինի այս խնդիրը: Ո՛չ, Փաշինյանը թաթախեց մեզ ներքաղաքական խնդիրների մեջ: Այն, ինչ եղավ Հայաստանում, մենք չենք այդտեղ մտել: Քննարկման ժամանակ ինքը մեզ այդտեղ մտցրեց, որ այնտեղ ընտրություններ են և այլն», - ասել է Լուկաշենկոն՝ հիշեցնելով, որ Հայաստանից հետո Բելառուսը պետք է ընդուներ էստաֆետը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի):

«Ես մի տեսակ անհարմար էի զգում այս թեմայով խոսել, կարծես ջանում եմ, որ մեր մարդը լինի: Ո՛չ, Նուրսուլթան Նազարբաևը, իսկ հետո Վլադիմիր Պուտինը և մնացյալն աջակցեցին, որպեսզի դրա հետ կապված նախագահությունը փոխանցվի և ղեկավար ընտրվի հաջորդը՝ Բելառուսը: Ես ասացի՝ լավ, մենք պատրաստ ենք դրան, ըստ կանոնադրության, ընդամենը մեկ տարուց մենք պետք է մեր մարդուն ներկայացնեինք, թող լինի: Հետո Նազարբաևը լրագրողներին ասաց, որ հաջորդը բելառուսներն են նախագահելու, ըստ էության, դրա մասին պայմանավորվել էինք: Այո, Հայաստանը դեմ էր, բայց փաստացի այդ մասին պայմանավորվել էինք: Ղազախստանի նախագահն այդ մասին ասաց: Նիկոլ Փաշինյանի կողմից կտրուկ արձագանքը սկսվեց», - ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ պետք է իմաստուն լինել նման հարցերում, ինչն էլ անում են փորձառու քաղաքական գործիչները:

Լուկաշենկոն ներկայացրել է նաև Ստանիսլավ Զասին՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու՝ նշելով, որ տաղանդավոր գեներալների նշանակումով` Բելառուսն ուզում է ցույց տալ ՀԱՊԿ-ի կարևորությունը։

«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղար, երիտասարդ գեներալ (Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զաս): Խելացի տղա է, մեծ փորձ ունի: Նա պետական քարտուղար է, բոլոր նախագահները գիտեն նրան: Ես այս քայլը կատարում եմ, որ այսուհետև  գործող տաղանդավոր գեներալներին նշանակենք` ցույց տալու համար ՀԱՊԿ-ի կարևորությունը», - ասել է Լուկաշենկոն՝ հիշեցնելով, որ  առաջարկել է Զասին այցելել ՀԱՊԿ երկրներ, այդ թվում` Հայաստան:

«Եթե դուք պատրաստ եք ընդունել, լսել նրան... Դուք կարող եք չհամաձայնել, կարող եք հավատարիմ մնալ ձեր սկզբունքներին: Բայց դուք խոսեք նրա հետ: Գուցե նա ձեզ համար ավելի լավ լինի, քան ցանկացած հայ: Ինչու՞ եք վախենում բելառուսներից: Չէ, որ միմյանց օտար չենք», - ասել է Լուկաշենկոն: