Ադրբեջանցիները Շուշիում ոչնչացրել են Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Նելսոն Ստեփանյան

Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը: Ստեփանյանը ծնունդով Շուշիից է: Նա ազատագրել է Պոլտավան, Զապորոժյեն, Օդեսսան, Կախովկան, Լենինգրադը, Ղրիմը, Մերձբալթիկան: 

Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Նելսոն Ստեփանյանի հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լիեպայայում և հերոսի ծննդավայր Շուշիում։ Լիեպայայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

Ստեփանյանը պարգևատրվել է նաև Կարմիր դրոշի շքանշանով:

--00--ԱԹ