Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել․տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News     

աին հրդեհ

Մարտի 11-ին, ժամը 18:43-ին Կոտայքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղվարդի խճուղու նախկին «Արաքս» գործարանի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ չգործող գործարանի տարածքում (մոտ 70 քմ) այրվում են ստվարաթղթե արկղեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:29-ին, մարվել՝ 20։09-ին։ Այրվել են 10 քմ կուտակված ստվարաթղթե արկղեր։

--00--ԱՀ