Ես Նիկոլից ներողություն խնդրեցի, Պուտինը և Նազարբաևը՝ բոլորից․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ռուսական լրատվամիջոցները օբյեկտիվ չեն լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները։ Որպես օրինակ նա նշել է Սանկտ Պետերբուրգի ԵՏՄ գագաթնաժողովը, երբ նրան են մոտեցել ռուսական հեռուստատեսության ներկայացուցիչները.

«Նրանք պարտադիր բռնում են ձեռքիցս՝ իմանալով, որ ես, իհարկե, բարձրախոսի կողքով չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս։ Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին։ Ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք իրարից ներողություն խնդրել։ 

Ի՞նչ են նրանք անում․ ներկայացնում են Պուտինի հետ վեճ, ապա, որ Լուկաշենկոն ստիպված է եղել Պուտինից ներողություն խնդրել այն բանի համար, որ նրա հետ խոսակցություն է սկսել։ Աստված ձեզ հետ։ Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդրելը։ Մենք իրարից ներողություն ենք խնդրել այնտեղ... Ես Նիկոլից ներողություն խնդրեցի նրա վրա տարբեր առիթներով հարձակվելու համար։ Պուտինը ներողություն խնդրեց բոլորից։ Այնտեղ այդպիսի խառնաշփոթ էր... Նազարբաևը ներողություն խնդրեց։ Եվ դա իսկապես եղել է՝ մենք իրարից ներողություն ենք խնդրել այդ նիստին։ Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ են այդ տեղեկությունները տարածել», – նշել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իր և Լուկաշենկոյի խոսակցությունն իրեն բավարարել է՝ այդպես էլ չնշելով, թե ինչ զրույց է տեղի ունեցել իրենց միջև։

«Եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ։ Մեր խոսակցությունն ինձ բավարարեց», – ասել էր Փաշինյանը: