Թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզ չեն տվել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

1

«ՀԱԼՈ Թրաստ» ընկերությունը հերքում է, թե ղարաբաղյան պատերազմի ընթացքում իրենք թուրքական հատուկ ծառայություններին Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզ են փոխանցել։

««ՀԱԼՈ Թրաստ»-ը տեղյակ է այն պնդման մասին, որ այն 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ դրանից առաջ թուրքական ուժերին ականադաշտերի քարտեզներ է փոխանցել։ Ավելի քան 20 տարիների ընթացքում «ՀԱԼՈ Թրաստը»-ը աշխատել է Ղարաբաղում՝ տեղական բնակչության կյանքն անվտանգ դարձնելու համար։ «ՀԱԼՈ Թրաստ»-ը կարողանում է աշխատել հակամարտության գոտիներում ամբողջ աշխարհում միայն այն պատճառով, որ այն ոչ քաղաքական և չեզոք կազմակերպություն է։ Այս պնդումը բացարձակ սուտ է», - նշված է «ՀԱԼՈ Թրաստ» ընկերության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը 24News.am-ի հայտնել էր, թե բրիտանական «HALO Trust» ընկերությունը, որն Արցախում զբաղվում էր բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։

նկար

--00—ԼՄ