Երևանը հրաժարվել է բելառուսական «Պոլոնեզ»-ից՝ հիշեցնելով, որ «Իսկանդեր» ունեն․ Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը մատակարարում է նաև Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Այո՛, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի) հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում, հրթիռային համակարգի... Ուրեմն այսպես, որ դուք իմանաք. «Պոլոննեզ» հրթիռային համալիրը, երբ մենք այն ստացել ենք, գործադրեցինք մեր սպառազինությունում, մենք հրավիրել ենք փորձարկմանը...  և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և՛ ռուսներին», - ասել է Լուկաշենկոն ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ  փորձարկման ժամանակ ադրբեջանական կողմը համոզմվել է զենքի բարձր ճշգրտության մեջ և խնդրել այն վաճառել:

«Ես այդ ժամանակ ասում եմ՝ լա՛վ, վաճառում եմ ձեզ համալիր, և հայերին եմ աում՝ ես պատրաստ եմ ձեզ նմանատիպ համալիրով ապահովել: Հայերը  հրաժարվեցին` հղում անելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդեր»», - ասել է Լուկաշենկոն:

Նա նաև նշել է, որ եթե խոսել սպառազինությունների վաճառքի մասին, Բելառուսն Ադրբեջանին մատակարարումների քանակի առումով «չորրորդ-հինգերորդ տեղն է զբաղեցնում, հաշվի առնելով «Պոլոնեզը»: Առաջին տեղը Բաքվին զենքի վաճառքի առումով, ըստ Լուկաշենկոյի, զբաղեցնում է Մոսկվան: