Սաուդյան արքայազնի մերձավորները կապված են սաուդցի լրագրող Խաշոգջիի սպանության հետ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Ամերիկացի սենտորները միաձայն կողմ են քվեարկել բանաձևի օգտին, որով Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը դրվում է Սաուդյան գահաժառանգ Մուհամեդ բին Սալմանի վրա։ Բանաձևի հեղինակները պնդում են, որ Էր Ռիադը պատասխանատվության կենթարկի լրագրողի սպանության գործում ներգրավվածներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Andalo գործակալության տված հարցազրույցում ասել է, որ Սաուդյան արքայազն Մուհամմեդ բին Սալմանի մերձավորներն ակտիվ դերակատարություն են ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործում: Էրդողանը նշել է, որ քննությունն ուսումնասիրել է Խաշոգջիի սպանության գործով խոսակցությունների աուդիոձայնագրությունները։