Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են. Վարազդատ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Գեղարքունիքի մարզում նոյեմբեր ամսին գրանցված ծնունդների թիվը և գրառում կատարել.

«Մի՛ սպանեք աղջիկներին, նրանք նույնպես մարդ են։
Խնդրում եմ։
Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները պետք է խիստ վերահսկվեն ու հնարավորինս արգելվեն»:

Ըստ աղյուսակի՝ Գեղարքունիքի մարզում նոյեմբերին ծնվել է 139 տղա և 92 աղջիկ: