Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է «ԼՂ տարածք զինծառայողների ապօրինի տեղափոխման» մեջ

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

բայրամով

Ադրբեջանը Հայաստանին հերթական մեղադրանքն է ներկայացրել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է «Լեռնային Ղարաբաղ զինծառայողների ապօրինի տեղափոխման» մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանը Լաչինի միջանցքով քաղաքացիական հագուստով և քաղաքացիական տրանսպորտային միջոցներով ԶՈւ անձնակազմ է տեղափոխել»: Նպատակն, ըստ Բայրամովի, «ռուս խաղաղապահների կողմից անցկացվող վերահսկողական գործընթացներից խուսափելն է»:

--00--ԱԹ