Երևանում փորձել են հատել կեսդարյա թթենին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

թթենի

Մալաթիա-Սեբաստիայի Շերամի 105/3 հասցեում գտնվող մոտ կեսդարյա թթենին փորձել են հատել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Դեպքն արձանագրել և միջամտել է Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: Նյութերը փոխանցվել են ոստիկանություն: Ավագանու անդամի խոսքով՝ կասկածելի է նաև համայնքապատկան, կանաչապատ տարածքի վաճառքի գործարքը:

Սեփականատերն իրեն պատկանող շուրջ 70 քմ տարածքում, որը ձեռք է բերել 4-5 տարի առաջ անհատից, նախատեսում է կառուցապատում իրականացնել:

«Կանաչապատում և շրջակա միջազվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն անմիջապես տեղում զննել են ծառը: Ցավոք, առողջ, բայց արդեն վնասված ծառը պահպանել հնարավոր չէ:

Սեփականատերը համաձայնել է վերականգնել տարածքի կանաչ զանգվածը:

--00--ԱԹ