Մենք չենք հրաժարվում Հադրութից, խաղաղ եղանակով պայքարելու ենք,որ ետ բերենք. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Արայիկ Հարությունյան

Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները։ Այս մասին, ինչպես հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը, նախագահական նստավայրում տեղահանված բնակավայրերի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է նախագահ Արայիկ Հարույունյանը։

«Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից»,- նշել է ԱՀ նախագահը:

Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:

--00--ԱՀ