Արմեն Գևորգյանն օպտիմիստ է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշել է, որ գործընթացներին նայում է «օպտիմիստորեն»։

Հարցին՝ ծանր մեղադրանքներ են առաջադրված, այդտեղ ի՞նչ օպտիմիզմ, Արմեն Գևորգյանը պատասխանել էր․ «Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորն այն է, որ ես դրանք չեմ ընդունում»: 

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018 թ․-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը։ Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։