ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
«2019 թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին», - գրել է Ալիևը։
Հիշեցնենք, որ Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ։
«Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ մանրամասն խոսակցություն ունեցանք: Մենք զգացինք նրա անկեղծ ցանկությունը՝ կապված բանակցությունների վերսկսման և կառուցողական լուծումներ փնտրելու հետ։
«Ռուսաստանը որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ կանի ամեն ինչ փոխզիջման հասնելու անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար», - ասել էր արտգործնախարար Լավրովը, ապա հիշեցրել, որ ավելի վաղ կայացել են շփումներ երկու երկրների ղեկավարների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, սակայն դրանք կայացել են մինչև Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները: