Արցախի ԱԺ նախագահի խոսնակը նշանակվել է Արցախի ԱԺ նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Արցախի ԱԺ նախագահի նախկին խոսնակ Անուշ Ղավալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որ այսուհետ զբաղեցնելու է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի խորհրդականի պաշտոնը:

«Սիրելի' ընկերներ, տեղեկացնում եմ, որ Արցախի Ազգային ժողովում 4,5 տարվա աշխատանքս այսուհետ շարունակելու եմ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների աշխատակիցներին, Արցախի ու ՀՀ պետական համակարգի իմ գործընկերներին՝ մամուլի քարտուղարի գործառույթներս իրականացնելիս մեր համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման համար։ Շնորհակալ եմ նաև սոցիալական տարբեր ցանցերի օգտատերերին հետադարձ կապի համար։

Սիրով հայտնում եմ նաև, որ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կիրականացնի Յանա Ավանեսյանը», - գրել է նա: