Արտակ Զեյնալյանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Զեյնալյանը փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ շրջել է հիմնարկում, ՔԿՀ ծառայողների աշխատասենյակներում, բուժկետում, գրադարանում, խոհանոցում, զբոսահրապարակում և նկուղային հարկում:

Շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատարը հանձնարարականներ է տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի խնդիրների լուծման ու պահման պայմանների բարելաման վերաբերյալ: