Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում տեղակայել սահմանային ուժեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի հետ սահմանի մի հատվածում զինված ուժերի ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ուժերով:

Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝  սահմանապահ ուժերը տեղակայվելու են Ղազախի և Աղստևի հատվածում:

Գուլիևն այս որոշումը բացատրել է սահմանապահների պատրաստվածության բարձր մակարդակով: