Սյունիքին հարվածելու հող է պատրաստվում. Ադրբեջանը մեր պարտությունից առավելն է ուզում քաղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն հաղթանակի արդյունքները լիովին օգտագործել, ապա մտածել նոր պատերազմի մասին։ Թե ինչ ժամկետներում, պարզ չէ, բայց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն րոպե կարող է սկսել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
 
Թուրքագետի դիտարկմամբ Ալիևի կոշտ հռետորաբանությունը նշանակում է, որ հող է նախապատրաստվում հետագայում Սյունիքին ևս հարվածելու համար։

«Դրա համար օգտագործում է քարոզչական գործիքը աշխարհի մոտ տպավորություն ստեղծելու համար, թե իր «պատմական հողն է ազատագրելու»։ Սրանք պետք է շատ լուրջ ընդունել և կտրուկ հակահարված տալ այդ հայտարարություններին»,- ընդգծել է նա և հավելել, որ առաջիկայում «տանդեմի ագրեսիա չի լինի»:

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ