«Մանկական երկաթուղու» մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ճտպ

Մարտի 14-ին, ժամը 02:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Մանկական երկաթուղու» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տուժածներին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տուժածներ Հ․ Մ․-ն (ծնված 1984 թ․), Ս․ Պ․-ն (ծնված 1998 թ․), Ն․ Հ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Հ․ Մ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսների առողջական վիճակը՝ բավարար։ Տուժածներ Տ․ Մ․-ն (ծնված 1995 թ․) և Կ․ Խ․-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Կ․ Խ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Տ․ Մ․-ն հրաժարվել է բուժօգնությունից։

--00--ԱԹ