ՀՀ-ում 3 օրում 34 պատահար է գրանցվել․ 9 մարդ զոհվել է, 51-ը՝ տուժել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News   

վթար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 12-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 5-ական, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ավտոմեքենա փախցնելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու, իշխանությունը յուրացնելու փորձի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սպանության սպառնալիքի ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 9 մարդ զոհվել է, 51-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ