Meltwater Champions Chess Tour․ 10-րդ տուրից հետո Արոնյանը 7-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

սպորտ

Շարունակվում է արագ շախմատի Meltwater Champions Chess Tour առցանց մրցաշարը։ 10-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը 7-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 5 միավոր։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Արոնյանը զիջել է ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտվել է նաև Անիշ Գիրիին, ոչ-ոքի է գրանցել Դանիիլ Դուբովի հետ, և մեկ հաղթանակ է տարել Վան Ֆորեսթի նկատմամբ:

Մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Գիրին,Կարսենը՝ 7,5 միավորով երկրորդն է, իսկ ամերիկացիներ Սոն ու Նակամուրան 6,5 միավորով կիսում են 3-4 տեղերը։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը: Մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստներ։

--0--ԿԿ