Փաշինյանի օգնականի և ՀԿԳ քննիչի հարցով հրապարակումն ու փաստաբանի հաղորդումն ԱԱԾ-ում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին փաստաբան Ամրամ Մակինյանի ներկայացրած հաղորդումը եւ 168.am-ի հրապարակումն արդեն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում է Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ Դատախազության ուղարկած հաղորդումների հիման վրա նյութեր են նախապատրասվում։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութը, որով ապացուցվում է, որ Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին ։ Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Նկատենք, որ մասնագիտական համայնքում առկա են մտավախություններ առ այն, որ ԱԱԾ-ում քրեական գործը ցանկանում են հարուցել ոչ թե Վարդապետյանի կողմից առերևույթ արդարադատությանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այլ՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է ոչ թե ՀՔԾ, այլ՝ ԱԱԾ։

Ավելին՝ ՔԿ-ն եւս ծառայողական քննություն չի նշանակել, վարչապետի օգնականից հանձնարարություններ ստացած քննիչի լիազորությունները չեն կասեցվել, փոխարենը՝ վերջինս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։

--0--ԿԿ