Չարենցավանում պաշտոնյան յուրացրել է արցախցիներին տրամադրվող օգնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News   

Չարենցավան

Մարտի 11-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Մուրադյանը, լինելով Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական աջակցության համար նախատեսված, պետության և տարբեր կազմակերպությունների կողմից տրամադրված օգնության բաշխման պատասխանատու պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նշված օրվանից մինչև օրս ընկած ժամանակահատվածում յուրացրել է խոշոր չափերով՝ մոտ 600.000 դրամ արժողությամբ կենցաղային իրեր և մթերք, որոնք տեղափոխել և պահել է իր հանգուցյալ հոր՝ Ստյոպա Մուրադյանի անվամբ հաշվառված ու իր կողմից փաստացի տիրապետվող Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ տանը:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում ՀՀ քր. օր. 179 հոդ. 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է թիվ քրեական գործ: Արդյունքում, իրավապահները գործի են անցել եւ մարտի 12-ին նշված քր. գործի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Ս.Մուրադյանի բնակության հասցեում՝ Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի 10-րդ շենքի 1-ին բնակարանում, ինչպես նաև վերջինիս պատկանող Քարաշամբ գյուղի 4-րդ փողոցի 6-րդ տանը եւ հայտնաբերվել են՝ թվով 2 էլ. ջեռուցիչներ «Առաքելություն Հայաստան» գրառումներով, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավել են նշված օգնության տարբերանշաններով պարկերով սննդամթերքներ, օգնության մասին գրառումներով արկղերով այլ կենցաղային իրեր և տարբեր տեսակի մթերքներ, շոգեխաշված մսի պահածո, որի վրա առկա է գրառում «վաճառքի ենթակա չէ»:
Ս.Մուրադյանի նկատմամբ որպես 

--00—ՄՀ