Ադրբեջանում հայ գերիներին ներկայացնում են որպես ահաբեկիչներ․ հետաքննություն է ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ տարածքում գերի ընկած հայ զինվորականներին, որոնք ձերբակալվել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցի ժամանակ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն․ նրանք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,-ասել է Բայրամովը:

--00—ԼՄ