Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 13:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes C 200» (վարորդը՝ Ս. Ս., 1957 թ.) և «Nissan Jeep » (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) մակնիշերի ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C 200» և «Nissan Jeep» ավտոմեքենաների ուղևորներ Է. Դ.-ն (1960 թ.) և Ժ. Հ.-ն (1952 թ.) տեղափոխել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնի փականները: