Էդմոն Մարուքյանին «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ են նվիրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Thumbnail

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին նվիրել են «Ես քո կլասիկ ցավը տանեմ» գրությամբ բաժակ։

«Եկա գրասենյակ, ասացին՝ անակնկալ նվեր ունեմ։ Շնորհակալ եմ Eli.am-ին»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում Հ1–ում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Էդմոն Մարուքյանին դիմել էր. «Ես քո կլասիկ ցավը տանեմ», երբ վերջինս հայտարարել էր, թե ինքը «կլասիկ պատգամավոր է»։