Իջևանում գործարկվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ю

Իջևանցիների և շրջակա համայնքների քաղաքացիների համար ՀՀ պետական ծառայություններից օգտվելու նոր հնարավորություններ են ստեղծվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Իջևանի «Հայփոստի» ամբողջովին հիմնանորոգված շենքում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը։
Նորաբաց գրասենյակում բացի փոստային ծառայություններից քաղաքացիների համար նույն վայրում հասանելի կլինեն նաև՝

– Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
– Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
– Սոցիալական ապահովության ծառայության,
– Ազգային արխիվի,
– Անձնագրային և վիզաների վարչության,
– Կադաստրի կոմիտեի,
– Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները»,- գրել է նա:

-00--ԱՀ