Ըստ հարցման (IRI)՝ ՀՀ ՄԻՊ-ը «շատ լավ» գնահատականով պետական հաստատությունների թվում 2-րդն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

արման

Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների (International Republican Institute - IRI)՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդկանց տված «շատ լավ» գնահատականով պետական (հանրային) հաստատությունների թվում երկրորդն է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Հարցման մասնակիցները եղել են ինչպես քաղաքաբնակներ, այնպես էլ գյուղաբնակներ։

Հարցումն իրականացվել է 2020 թվականին սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո:

Ընդ որում, հարցվածների շատ փոքր տոկոսը միայն չի լսել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասին՝ 3 %»,-գրել է Արման Թաթոյանը և կից հրապարակել հարցման արդյունքը։

նկար

--00—ԼՄ