Հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ ԼՂ կոնֆլիկտի գործընթացում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն։

«Ես ողջունում եմ հրադադարը։ Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը։

«Մի քանի հարց դեռ կարոտ է լուծման։ Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքը», - ասաց նա։

Անն Լինդեն բոլոր կողմներին կոչ արեց հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։

--0--ԿԿ