Քոչարյանը ՔԿՀ աշխատակիցներից բողոքներ չունի. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 14, 24News

Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ կալանավորման հաջորդ օրն իսկ այցելել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Պաշտպան Արման Թաթոյանը 24TV-ի եթերում մանրամասնել է, որ Քոչարյանի հետ առանձնազրույց է ունեցել, որի արդյունքում մանրամասն քննարկվել և հարցադրումներ են ուղղվել թե՛ ԱՆ, թե՛ քրեական հետապնդման մարմիններին։

Թաթոյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Մարդու իրավունքերի պաշտանը պետք է գործի անաչառ և ապաքաղաքական գնահատականեր տա։

«Ես ընդամենը կատարում եմ իմ գործառույթը՝ այն, ինչ ինձ օրենքը պարտավորեցրել է, որի համար ես ընտրվել եմ։ Աշխատանքս չեմ կատարում իրավիճակից ելնելով կամ հարմարվելով որևէ իրավիճակի առանձնահատկությանը։ Մենք վեր ենք կանգնած ցանկացած իրավիճակի առանձնահատկությունից և չենք աշխատում որևէ մեկին դուր գալու կամ դրական գնահատականը լսելու համար»,- շեշտել է պաշտպանը։

ՄԻՊ-ը խոսել է նաև համաներմամբ ազատ արձակվածների իրավունքների, պրոբացիայի պետական ծառայության մշտադիտարկման վերաբերյալ արտահերթ զեկույցում արդյունքում վերհանված խնդիրների և համացանցում վիրավորանքի, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի աճի մասին։