Աղդամում ադրբեջանցիներ են պայթել ականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

ական

Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած հատվածներից մեկում՝ Աղդամում, ականի վրա պայթել է հինգ ադրբեջանցի: Նրանցից մեկը մահացել է, չորսը` վիրավորվել Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մահացած ադրբեջանցիների ինքնությունը դեռ չի պարզվել: Հայտնի է, որ նրանք հայտնվել են այդ տարածքում ապօրինաբար:

Ըստ որոշ այլ տեղեկությունների` ականի պայթյունից տուժել են մեկ ընտանիքի անդամներ. հայրը և երեք որդիները: Սկզբում ականի վրա կանգնել է երկու անձ, իսկ պայթյունից հետո նրանց դեպքի վայրից դուրս բերել փորձելիս՝ ևս երկու անձ:

--00--ԱԹ