Փաշինյանի հրաժարականը պետք է լինի առանց նախապայմանի. ընտրությունը կարող է բախմամբ ընթանալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի կդառնան, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության գա իշխանության հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր 
Լևոն Նազարյանը։

Նրա խոսքով՝ ընտրությունների կանխման ռեալ մեխանիզմ չկա, բայցևայնպես արմատական ընդդիմությունը շարունակելու է առաջ տանել իր օրակարգը։

Ըստ Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է լինի առանց նախապայմանների։ 

Նազարյանի կանխատեսմամբ՝ ընտրությունները կուղեկցվեն բախումներով, որից որոշ ուժեր «շագանակներ» կհանեն։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ