Մուկուչյանն ուզում է դառնալ Փաշինյանի իշխանության սպասարկուն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Thumbnail

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ուզում է դառնալ նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության սպասարկուն, ինչպես ՀՀԿ-ինն ու Սերժ Սարգսյանինն էր։ Երեկ նա չցանկացավ ասել, թե երբ է խորհրդարանը համարվում կազմավորված՝ երբ ԿԸՀ-ն ամփոփում է արդյունքները և որոշո՞ւմ կայացնում, թե՞ երբ բաժանվում են մանդատները։ «Երբ կգա ժամանակը, այդ մասին կիմանաք»,- մեր խաչաձև հարցերին ի պատասխան ասաց նա։

Հարցին՝ իսկ մինչ ժամանակը գա, օրենքն ի՞նչ է ասում այդ մասին, կրկնեց նույն պատասխանը։ Մենք գրել ենք, որ «ԱԺ առաջին նիստը դեկտեմբերի 24-ի՞ն, թե՞ հունվարի 7-ին» վեճը շարունակվում է, և օրը պետք է հայտարարի ԿԸՀ նախագահը, սակայն Մուկուչյանը չի շտապում դա անել, քանի որ Փաշինյանի թիմում հակված են հունվարի 7-ին անել առաջին նիստը, չնայած անկախ իրավաբանները դեկտեմբերի 24-ն են նշում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: