Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի. Հովհաննես Ազոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը անդրադառնալով  Մեհրիբան Ալիևայի հրապարակած լուսանկարի ներքևում արված իր մեկնաբանությանը՝  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։

Խաղաղաղությունը տիրի մեր սրտերին»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովհաննես Ազոյանը Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի՝ սոցցանցային իր պաշտոնական էջում հրապարակած լուսանկարի տակ անգլերենով գրել էր.

«Վերջապես ես խաղաղություն տեսա պարոն Ալիևի դեմքին։ Աշխարհին խաղաղություն։ Թող երբեք պատերազմը չկրկնվի»։

--00--ԱՀ