Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանին խնդրում եմ`չտրվել որևէ ճնշման

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

Միհրան Պողոսյան

Իշխանությունը ճնշումներ է գործադրում Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի վրա, այս մասին ահազանգում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Սրանք իշխանություն չեն, սա հանցագործների ոհմակ ա...

Լրատվականներն արդեն գրում են, որ իրավաբանների ու օպերների մի հանցավոր համագործակցություն լծվել է վարչական դատարանի դատավոր պարոն Մհեր Պետրոսյանի ու նրա հարազատների հանդեպ «Հրայր Թովմասյան» օպերացիայի իրականացմանը։

Դատելով փաշինյան գիքորի հայտնի երկրպագու «Gagik Soghomonyan»-ի գործով դատարանի նախագահի ու դատավորի պատմուճան հագնող մի քանի ստահակների գործողություններից, քննիչ-Աննա-դատախազ վստահելի կապի առկայությունից, հույս չունեմ, որ սրանց մեթոդները երբևէ փոխվելու են ու էս հանցավոր համաձայնությանը մենակ դատելը քիչ ա լինելու։

Դատավոր Մհեր Պետրոսյանին ուղղակի խնդրում եմ` չտրվել որևէ ճնշման ու հիշել, որ յուրաքանչյուր դատավոր հենց էսպիսի իրավիճակում է նվաճում ինչպես իր, այնպես էլ ամբողջ համակարգի անկախությունը, իսկ էս դեպքում նժարին ոչ միայն դատական համակարգի անկախությունն է, այլև պետության...», - գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան՝ իր ազատման հրամանն ապօրինի ճանաչելու պահանջով։ Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։

--00—ՄՀ