ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 15, 24News
«Արցախի Հանրապետության զինվորական ղեկավար կազմում կադրային լուրջ փոփոխություններ են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում պաշտոնից ազատվի Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկի Սամոն:
Դեռ օգոստոսին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ «Մարտի 1-ի» դեպքերից հետո տեսակետ էր շրջանառվում, որ այդ օրերին ներքաղաքական իրադարձություններին ներգրավվել է ոչ միայն բանակը, այլև զորք է բերվել Ղարաբաղից: Չի բացառվում, որ հիմա ՀՔԾ-ն նաև այս վարկածը ստուգի՝ ընդհուպ մինչև հարցաքննության հրավիրելով Արցախի պաշտպանական բանակի հրամանատարական կազմից 2008թ. պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձանց, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին: Ու հավանական է, որ նրա սպասվող պաշտոնանկությունը կապված է լինելու հենց այս գործի հետ, որպեսզի հնարավոր լինի Կարապետյանին ևս հարցաքննել:
Մինչ այդ նկատենք՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երեկ աշխատանքից ազատվել է Արցախի ՊԲ նախարար Լևոն Մնացականյանը՝ նշանակվելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Աբրահամյանը»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: