ԼՂ-ն շատ բարդ գործողություն էր․ պետք էր համոզել բոլորին անխտիր․ Շոյգու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Tengrinews ղազախական գործակալությանը հարցազրույցու է տվել, որում անդրադարձել է Թուրքիայի հետ Ռուսաստանի համագործակցությանը, առանձնացրել Լեռնային Ղարաբաղի հարցը․

«Լեռնային Ղարաբաղը շատ բարդ գործողություն է: Հենց այդպես կցանկանայի անվանել դա և ոչ այլ կերպ։ Քանի որ դրանում ներգրավվել են մեծ թվով փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ: Համաձայնեք, չէ՞ որ երբ միմյանց դեմ պայքարում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեր երկու մտերիմ հարևանները, նրանք, որոնց հետ ապրել ենք և հետագայում էլ ապրելու ենք խաղաղության, համաձայնության և բարեկամության մթնոլորտում…։  Մյուս կողմից Թուրքիայի միացումն է հարցին, այդ իսկ պատճառով պետք էր խոսել և այդ հարցով զբաղվել նաև թուրք գործընկերների հետ:

Մեր նախագահը, հավատացեք ինձ, տիտանական ջանքեր է գործադրել, որպեսզի այդ ամենը կայանա: Ի դեպ, համոզել նա ստիպված էր բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, որն ասեր. «Ես համաձայն եմ, մենակ թե նրանց համոզեք»: Ո՛չ, համոզել պետք էր բոլորին, անխտիր:  

Մենք ևս մեր գործընկերների մակարդակով զրուցել ենք նաև թուրք գործընկերների հետ: Սակայն այն, ինչ այսօր արվել է, առաջին հերթին, այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց: Երկրորդ, հուսով եմ, որ այժմ եկել է ժամանակը, երբ նրանք երկկողմանի շփումների դուրս գան և միմյանց հետ սկսեն խոսել: Նկատի ունեմ Ադրբեջանը և Հայաստանը

Այստեղ, իհարկե, շատ բան կախված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ձևավորված հարաբերություններից: Նոր խաղացողներ նույնպես ի հայտ են գալիս, հայտնվում են հին հարևանները, սակայն նրանք գալիս են իրենց առաջարկներով: Նկատի ունեմ Իրանը: Դա և՛ ենթակառուցվածքների զարգացումն է, և՛ երկաթուղու, և՛ հիդրոէներգետիկայի, և՛ տրանսպորտային հաղորդակցության: Շատ հարցեր կան»։

--00—ՄՀ