ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

տնտեսական

ՀՀ-ին ռուսական գազի մատակարարումը ժամանակավորապես կիրականացվի Ադրբեջանի տարածով՝ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի վերանորոգման պատճառով։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ էքսպորտը»:

««Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար», - նշել են ընկերությունում:

«Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով», - նշել են «Գազպրոմ էքսպորտում»:

--0--ԿԿ