Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ահաբեկչությունն Ադիգեայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News   

ԱԴԾ

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն Էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Այս մասին ТАСС-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնից։

«Անվտանգության դաշնային ծառայությունն Ադիգեայի Հանրապետության տարածքում ձերբակալել Է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից եկածի, որն ահաբեկչական գործողություն Էր նախապատրաստում քաղաքացիների զանգվածայինլ կուտակման վայրերում»,- նշել են ՀՀԿ-ում:

Ձերբակալվածի բնակության հասցեում հայտնաբերել են խոցող տարրերով ինքնաշեն պայթուցիկ սարքի պատրաստման բաղադրիչներ, ԻՊ միջազգային ահաբեկչական կազմակերպության դրոշ, ինչպես նաև Մայկոպի քարտեզը՝ ահաբեկչական նպատակների օբյեկտներով:

Բացի դրանից, տղամարդուց առգրավել են կապի միջոցներ, որոնք բովանդակում են զգալի քանակությամբ ահաբեկչական կոնտենտ, ահաբեկչության միջոցների պատրաստման ինտերնետ- հրահանգներ, ինչպես նաեւ կեղծ միգրացիոն փաստաթղթեր:

Նրա նկատմամբ հարուցվել Է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողության նախապատրաստում): Ձերբակալվածն ինքն արդեն տվել Է խոստովանական ցուցմունքներ: Նա ահաբեկչական գործողություն Էր պատրաստում Մայկոպի առևտրի կենտրոններից մեկում։

--00—ՄՀ